«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին վրդովված է եղել նեապոլցի երկրպագուների պահվածքից, ովքեր բողոքի ակցիաներ են իրականացրել և չեն աջակցել թիմին այնպես, ինչպես պետք է։ Որպես օրինակ՝ Սպալետին բերել է «Միլանի» երկրպագուներին, ովքեր իրենց թիմի համար մթնոլորտ են ստեղծում մարզադաշտում։
«Ինչ վերաբերում է բնավորությանը, ապա թիմը դեռ չի ձևավորել այն: Մենք կարող ենք զգայուն լինել այն իրավիճակների նկատմամբ, որոնք ստեղծվում են մեր շուրջը, օրինակ՝ այն մթնոլորտի նկատմամբ, որում մենք անցկացրինք «Միլանի» հետ տնային հանդիպումը Ա Սերիայում: Դա անբացատրելի էր, և ես դա երբեք չեմ մոռանա:
Լսե՞լ եք, թե ինչպիսին են երկրպագուներն այստեղ [Միլանում] Չեմպիոնների լիգայի խաղում: Երբ մենք խաղում էինք տանը, մեր երկրպագուները մի քանի բողոքի ակցիաներ էին կազմակերպել իրար մեջ, իսկ «Միլանի» հազար երկրպագուներ աջակցում էին իրենց թիմին ամբողջ մարզադաշտում»,- Սպալետիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: