70 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակ տարավ Երևանում ընթացող Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում և ոսկե մեդալ նվաճեց:
Եզրափակչում Անդրեասյանը 5-3 հաշվով կամային հաղթանակ տարավ Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:
Այսօր ավելի վաղ, մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել էին նաև Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը: