«Վանը»-ը լքել են Ստեֆան Աջումանին, Էդեդեմ Էսսիենը, Եռնիստ Բատիրկանովը, Լուիզ Մենեզեսը, Բրունո Միրանդան և Նիկոլայ Ցիգանը:
Այս մասին հայտնում է Չարենցավանը ներկայացնող ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Շնորհակալություն ենք հայտնում բոլորին իրենց պրոֆեսիոնալիզմի և այն ժամանակի համար, որը նրանք անցկացրել են՝ պաշտպանելով մեր ակումբի գույները»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
«Վանից» նաև հայտնում են, որ շուտով կհրապարակեն նաև այն հայ ֆուտբոլիստների անունները, որոնք ևս լքել են ակումբը: