Մոնտենեգրոյի հավաքականի հարձակվող Ստեֆան Յովետիչը դարձավ պատմության երկրորդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպայի թոփ-հինգ առաջնություններից յուրաքանչյուրում:
Երեկ՝ օգոստոսի 15-ին, Յովետիչը «Հերտայի» կազմում գրավեց «Քյոլնի» դարպասը Գերմանիայի առաջնության 1-ին տուրի արտագնա խաղում (1-3):
Նախկինում նա գոլեր էր խփում Ֆրանսիայում` «Մոնակոյի», Իտալիայում՝ «Ֆիորենտինայի» և «Ինտերի», Իսպանիայում՝ «Սևիլիայի», Անգլիայում ՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում:
Մինչ Յովետիչը, միայն ռումինացի ֆուտբոլիստ Ֆլորին Ռեդուչոուին էր հաջողվել գոլ խփել Եվրոպայի հինգ թոփ-լիգաներից յուրաքանչյուրում: