«Սևիլյայի» պաշտպան Դիեգո Կարլոսը մոտ է «Նյուքասլ Յունայթեդ» տեղափոխվելուն: Այս մասին Twitter-ում գրել է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ կաչաղակները ցանկանում են որքան հնարավոր է շուտ փակել գործարքը։ Անգլիական ակումբն արդեն համաձայնեցրել է 28-ամյա բրազիլացու հետ 4 տարվա պայմանագիր։
Կարլոսը «Սևիլյա» է տեղափոխվել 2019 թվականին «Նանտից»՝ 15 միլիոն եվրոյի դիմաց:
Այս մրցաշրջանում պաշտպանը «Սևիլյայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 2 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը Կարլոսի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 մլն եվրո: