Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի «Արարատի» սպորտային տնօրենի պաշտոնում: 40-ամյա Հովհանիսյանը նախկինում աշխատել է Արարատում՝ 2019/20 մրցաշրջանում հանդիսանալով ակումբի գլխավոր մենեջերը։
ArmSport-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հովհաննիսյանը պաշտոն կզբաղեցնի ակումբի ղեկավար կազմում։
«Մեծ ուրախությամբ եմ վերադառնում Հայաստանի ամենաանվանի և ճանաչված ակումբ: Կարծում եմ, որ ակումբում կա բավականաչափ պոտենցիալ սպորտային արդյունքները բարելավելու համար, և ակումբի բոլոր աշխատակիցների հետ միասին պետք է ամեն օր աշխատենք «Արարատ» ակումբի անունը բարձր պահելու համար»,- նշել է Վալերի Հովհաննիսյանը:
Վալերի Հովհաննիսյանը ֆուտբոլում աշխատելու մեծ փորձ ունի։ Նա մի քանի ակումբների ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանում և Ռուսաստանում։