«Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը խոսել է ազգային թիմի՝ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալու մասին։
«Շատ ուրախ եմ, որ վերադարձանք Եվրոպայի առաջնություն։ Մենք այնտեղ ենք, որտեղ պետք է լինենք։ Սա մեծ նշանակություն ունի թե՛ մեզ համար, թե՛ երկրպագուների համար։ Մեզ համար շատ բարդ էր բաց թողնել Աշխարհի առաջնությունն ու նախորդ Եվրոն։
Մենք կարող ենք բարելավել մեր խաղը շատ ասպեկտներում։ Սակայն մենք հիմա վայելում ենք Եվրո դուրս գալու պահը»,-Վան Դեյկի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Եզրափակիչ տուրում Նիդերլանդները մրցելու է Էստոնիայի ազգային հավաքականի հետ։ Խաղը կկայանա նոյեմբերի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։