Վան ՖԱ-ի նախկին ֆուտբոլիստի հայցն ընդդեմ ակումբի ամբողջությամբ մերժվել է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«ՖԻՖԱ-ի վեճերի լուծման պալատի 11.07.2022 որոշմամբ «Վան» ՖԱ-ի նախկին ֆուտբոլիստի հայցն ընդդեմ ակումբի ամբողջությամբ մերժվել է, և հաստատվել է ակումբի գործողությունների իրավաչափությունը՝ կապված պայմանագրի երկողմանի վաղաժամկետ լուծման հետ։
ՖԻՖԱ-ի վեճերի լուծման պալատում քննվող վարույթի շրջանակներում ակումբի շահերը հաջողությամբ ներկայացվել է «Արտ Լեգալ» փաստաբանական գրասենյակի կողմից»,-ասված է ակումբի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Vbet ՀՊԼ նոր մրցաշրջանի առաջին խաղում «Վանը» Վայքում կմրցի «Լեռնային Արցախի» հետ։