Թենիսի Citi Open մրցաշարը, որը կայանում է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, 2020 թվականին չի կայանա։
ATP-ն որոշում է կայացրել չեղարկել մրցաշարը, որը նախատեսված էր սկսվել օգոստոսի 13-ից։ Պատճառը Covid-19-ով պայմանավորված անորոշ իրավիճակն է։ ATP 500 շարքի Վաշինգտոնի մրցաշարը առաջինն էր լինելու դադարից հետո։
ATP-ն հայտարարել է, որ շարունակում է աշխատել Միացյալ Նահանգների թենիսի միության հետ Ցինցինատիի Մասթերսի և US Open-ի անցկացման շուրջ։
Ցինցինատիի մեկնարկը նախատեսված է օգոստոսի 20-ին։