Եկատերինբուրգում ընթացող Համալսարանական սպորտի միջազգային փառատոնում 200 մ բատերֆլայ մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչ, լողորդ Վարսենիկ Մանուչարյանը 2․24․43 արդյունքով դարձել է բրոնզե մեդալալիր՝ սահմանելով ՀՀ նոր ռեկորդ։
Վարսենիկ Մանուչարյանը դուրս է եկել 50 մ բատերֆլայ մրցաձևի կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք՝ ՀՖԿՍՊԻ–ի մարզական պատվիրակությունը օգոստոսի 19-ից 31-ը ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում մասնակցում է Համալսարանական սպորտի միջազգային փառատոնին:
Բուհի ուսանող–մարզիկներն ուժերը կչափեն 7 մարզաձևում՝ բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո, սեղանի թենիս և լող: