Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է իր՝ «Արսենալ» հնարավոր վերադարձի մասին հարցին.
«Ես 71 տարեկան եմ և լավագույն տարիներս նվիրել եմ այս ակումբին: «Արսենալը» հիմա լավ վիճակում է: Նրանք բարդ խաղեր ունեցան, բայց այս թիմը մեծ պոտենցիալ ունի: Հուսով եմ, որ նրանք արագ կշտկեն իրավիճակը: Այս պահին ես երկրպագու եմ»,-ասել է Վենգերը:
Արտետայի թիմն առաջնության մեկնարկային 3 խաղում կրել է նույնքան պարտություն ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: