Շեֆիլդի «Բրեմել Լեյն» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 22-րդ տուրի՝ «Շեֆիլդ Յունայթեդ»-«Վեսթ Բրոմվիչ» հանդիպումը, որն ավարտվել է տանտերերի՝ 2-1 հաշվով կամային հաղթանակով։
Opta Sport-ը հայտնում է, որ «Վեսթ Բրոմվիչի» դարպասպահ Սեմ Ջոնսոնը ԱՊԼ-ում իր 21 խաղում արդեն 50 գոլ է բաց թողել և կրկնել է «Բարնսլիի» դարպասապահ Դևիդ Ուոթսոնի հակառեկորդը, որը գրանցվել է 1997/1998 մրցաշրջանում։
Միակ խաղը, որում Ջոնսոնն իր դարպասն անառիկ է պահել, կայացել է ԱՊԼ-ի 2020/2021մրցաշրջանի 10-րդ տուրում՝ «Շեֆիլդ Յունայթեդի» հետ (1-0)։