«Վեստ Արմենիայի» մարզիչ Կարեն Ավոյանը հեռացել է երևանյան թիմից։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Պաշտոնական հայտարարություն
Երկկողմանի համաձայնությամբ դադարեցնում ենք մեր համագործակցությունը մարզիչ` Կարեն Ավոյանի հետ
Ակումբի ամբողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում պարոն Ավոյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ հետագա կարիերայում»,-ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Ավոյանը օրեր առաջ 10-օրյա վերապատրաստում անցավ անգլիական «Բրայթոնում»՝ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբիի գլխավորությամբ։