Անգլիական «Վեստ Հեմը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպան Մանուել Լանսինիին, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ Լանսինին ևս երկու մրցաշրջան կանցկացնի լոնդոնյան ակումբում:
Հիշեցնենք, որ արգենտինացու պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին:
Հավելենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ: