<<Վերոնան>> հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ իր եկրպագուի կողմից ռասիստական արտահայտության հետ կապված։
Ակումբը երկրպագուին՝ Լուկա Կաստելինիին արգելել է ներկա գտնվել ակումբի խաղերին մինչև 2030 թ-ի հունիսի 30-ը։ Վերջինս օրեր առաջ կայացած <<Վերոնա>>-<<Բրեշիա>> խաղում աչքի էր ընկել ռասիստական պահվածքով՝ վիրավորելով հյուրերի հարձակվող Մարիո Բալոտելիին։
Հիշեցնենք, որ մինչ այդ Կաստելինին հանդես էր եկել հայտարությամբ՝ նշելով, որ Բալոտելին միայն կարող էր <<սևամորթ>> վիրավորանքը լսել իր գլխում։ Երկրպագուն նաև ավելացրել էր, որ իրենց թիմում նույնպես կա սևամորթ խաղացող։