«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է ՉԼ քառորդ փուլի վիճակահանության արդյունքները։ Մյունխենյան ակումբի մրցակիցը «Վիլյառեալն» է։
«Իհարկե, մենք ուզում ենք առաջ գնալ։ Մի կողմից վիճակահանությունը կարող էր ավելի վատ լինել, մյուս կողմից՝ մենք հարգում ենք «Վիլյառեալին» ու չենք ուզում թերագնահատել նրանց։
Նրանք լավ թիմ ունեն ու լավ մարզիչ, որը շատ միջազգային տիտղոսներ է նվաճել։ Բայց մենք վստահ ենք մեզ վրա»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում Bayern & Germany-ն։
Թիմերի միջև առաջին խաղը կկայանա ապրիլի 6-ին Իսպանիայում։