Առաջին խումբը ներկայացնող «Սեւանի» նախկին հարձակվող Վիուլեն Այվազյանը կարիերան կշարունակի Չարենցավանի «Վանում»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Այսուհետ իր գոլերով մեր ակումբի երկրպագուներին է ուրախացնելու Վիուլեն Այվազյանը։ 26-ամյա հարձակվողը «Փյունիկի» սան է, որի կազմում 2 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և մեկ անգամ էլ գավաթակիր է դարձել «Շիրակի» կազմում։ Իսկ 2017 թվականին լատվիական «Վենտսպիլս» ակումբում նվաճել է Լատվիայի գավաթը։ Այս մրցաշրջանի աշնանային հատվածը անցկացրել է «Սևանի» կազմում, որտեղ մասնակցել է 15 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։
Բարի գալուստ ընտանիք, Վիուլեն»,-ասված է հայտարարության մեջ: