Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում օգնել հայրենի երկրին՝ գտնվելով արտերկրում։
«Վիտալի Կլիչկոն առաջնագծում է, մենք ամեն օր շփվում ենք, նա ինձ հայտնում է իրավիճակը։ Բոլոր մարզիկները նույն իրավիճակում են։
Մենք շփվում ենք, տեղեկություններ ենք փոխանցում, փորձում օգնել երկրին։ Նրանցից ոմանք մնում են Ուկրաինայում՝ առաջնագծում, մենք փորձում ենք կազմակերպել այն, ինչ հիմա պետք է Ուկրաինային։
Բազմաթիվ մարդիկ նաև կոչ են անում բարեգործական նպատակներով սկսել օգնել գումար հավաքել»,-մեջբերում է Շևչենկոյին Sky Sports-ը։