Իտալիայի վոլեյբոլի հավաքականը դարձավ 2022 թվականի տղամարդկանց Աշխարհի առաջնության հաղթող՝ եզրափակիչում հաղթելով Լեհաստանին։
Կիրակի օրը Կատովիցեում կայացած եզրափակիչ խաղն ավարտվել է 3-1 հաշվով (22:25, 25:21, 25:18, 25:20)՝ հօգուտ իտալացիների։
Մրցաշարի բրոնզե մեդալակիրները բրազիլացիներն են, ովքեր հաղթեցին Սլովենիայի հավաքականին (3-1):
Բրազիլիայի հավաքականը 21-րդ դարում առաջին անգամ չկարողացավ դուրս գալ Աշխարհի առաջնության եզրափակիչ․ նախորդ հինգ մրցաշարերում բրազիլացիները խաղացել էին վճռորոշ խաղում (երեք հաղթանակ և երկու պարտություն): Բրազիլացիները կիսաեզրափակչում 2-3 հաշվով պարտվեցին աշխարհի 2018 թվականների չեմպիոն Լեհաստանի հավաքականին։
Իտալիայի հավաքականը, ընդհակառակը, 21-րդ դարում առաջին անգամ դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ։ Իտալացիները հաղթել են Աշխարհի առաջնություններում 1990, 1994 և 1998 թվականներին, սակայն 21-րդ դարում առաջին հինգ մրցաշարերում նրանց չի հաջողվել ոչ մի մեդալ նվաճել։ Մրցաշարի գործող չեմպիոնը Լեհաստանի հավաքականն էր։