Անգլիական «Վուլվերհեմփթոնը» մոտ է «Նապոլիի» ու Ալժիրի հավաքականի պաշտպան Ֆաուզի Ղուլամի տրանսֆերը ձեռք բերելուն, հայտնում է Corriere del Mezzogiorno-ն:
Պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը, որը լայնորեն աշխատում է Վուլվզի հետ, կիրակի օրը կհանդիպի ֆուտբոլիստի ներկայացուցչի հետ:
Ժամանակին Ղուլամն իր դիրքում համարվում էր լավագույններից մեկը, սակայն 2017 թ-ի նոյեմբերից պաշտպանին մտահոգում է ծնկի վնասվածքը: Նա այլևս չի մտնում «Նապոլիի» ծրագրերի մեջ և ցանկանում է խաղաժամանակ ստանալ:
Ըստ պայմանագրի, Ղուլամի հրաժարագինը կազմում է 35 մլն եվրո, սակայն հնարավոր է, որ կողմերը համաձայնության գան 20 մլն եվրոյի շուրջ: