Հայաստանի կանանց հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության պոկում վարժությունում հաջող կատարելով երկու մոտեցում և գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը՝ փոքր արծաթե մեդալ նվաճեց: Երրորդ մոտեցման համար հայ մարզուհին 107 կգ էր պատվիրել, սակայն չկարողացավ այն բարձրացնել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երկու մոտեցում՝ գլխավերևում պահել է 96 կգ կշռող ծանրաձողը: Այս վարժությունից հետո նա 6-րդն է:
Պոկում վարժությունից հետո առաջատարը Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ֆեգն է՝ 113 կգ արդյունքով:
Քիչ անց կմեկնարկի հրում վարժությունը, որի առաջին մոտեցման համար Տաթև Հակոբյանը պատվիրել է 120, իսկ Էմմա Պողոսյանը՝ 115 կգ: