Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան կազմել է այն ֆուտբոլիստների տասնյակը, որոնց դեմ իր համար ամենաբարդն է եղել խաղալը՝
Լիոնել Մեսսի,
Կրիշտիանու Ռոնալդու,
Նեյմար,
Զլատան Իբրահիմովիչ,
Ադրիանո,
Ռոմարիո,
Ռոբերտո Ֆիրմինո,
Անխել Դի Մարիա,
Դիդյե Դրոգբա,
Կիլիան Մբապե
«Դի Մարիան՝ իր տեխնիկայի և անհավանական ձախ ոտքի համար, Մբապեն՝ իր արագության և տաղանդի համար: Իսկ Դրոգբան այն բանի համար, որ չնայած իր ուժին, նա տպավորիչ տեխնիկա ուներ:
Ֆիրմինոն շատ խելացի է և տեխնիկապես լավ զարգացած: Ռոմարիոն լավագույնն է, ինչ ես տեսել եմ: Ադրիանոն՝ իր ուժի և ձախ ոտքով հուժկու հարվածի համար: Իբրահիմովիչը տղա է, որն ինձ ու շատերին ոգեշնչել է:
Նեյմարը բարձրակարգ խաղացող է, նա նաև ֆուտբոլային ինտելեկտ ունի, ինչպես նաև ֆուտբոլային կախարդանք: Նա ինձ տպավորում է իր տեխնիկական որակներով ու զրոյից ստեղծագործելու կարողությամբ:
Կրիշտիանուն՝ իր պրոֆեսիոնալիզմի, գործին նվիրվածության և ֆուտբոլի հանդեպ կրքի համար: Ես հիանում եմ նրանով ու այն ամենով, ինչին նա հասել է: Մեսսին անհավանական որակներ ունի ու Աստծուց տրված շնորհ: Նա նաև պրոֆեսիոնալ է մեծատառով,այդ իսկ պատճառով ինձ համար նա լավագույնն է»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: