Հռոմի «Լացիոյի» նախկին հարձակվող Տոմազո Ռոկին գովաբանել է «Միլանի» շվեդ ռմբարկու Զլատան Իբրահիմովիչին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Զլատանն այն հարձակվողներից չէ, ովքեր երեսունից հետո կորցնում են իրենց նշանառությունը:
Ես 43 տարեկան եմ, իսկ նա ՝ 38: Ես դժվարությամբ եմ հողաթափերս գետնից բարձրացնում, իսկ նա դուբլի հեղինակ է դառնում «Բոլոնիայի» դեմ խաղում:
Զլատանը քանդում է բոլոր կարծրատիպերը»,- ասել է Ռոկին:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչն ազատ գործակալի կարգավիճակով էր տեղափոխվել միլանյան ակումբ: