Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին: Այս մասին ֆուտբոլիստը գրել է Instagram-ի իր էջում:
«Ես 106 խաղ եմ անցկացրել Գերմանիայի հավաքականում: Իհարկե, ես ուզում էի անցկացնել 109-ը և հաղթել Եվրոպայի առաջնությունը, այս լուրջ մրցաշարը:
Երկար ժամանակ հետո ես որոշում կայացրեցի հեռանալ Եվրո-2020-ից անմիջապես հետո, քանի որ հասկանում եմ, որ աշխարհի առաջնության ճանապարհը փակ է ինձ համար: Հիմնական պատճառը. ես ուզում եմ կենտրոնանալ ակումբային գործերի վրա, օգնել Մադրիդի «Ռեալին» հնարավորինս շատ տիտղոսներ նվաճել:
Բացի այդ, ես ժամանակ կունենամ հանգստանալու, լրացուցիչ ընդմիջում անելու, ինչը ես չէի կարող թույլ տալ վերջին 11 տարիների ընթացքում: Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին ինձ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Յոախիմ Լյովին, ով ինձ դարձրեց հիանալի խաղացող, աշխարհի չեմպիոն: Եվ հաջողություն են մաղթում Հանսի Ֆլիկին», — գրել է Կրոսը:
Посмотреть эту публикацию в Instagram