«Ռոմայի» ակադեմիայի հարձակվող Քրիստիան Տոտտին՝ հայտնի ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտիի որդին, պայմանագիր է կնքել «Ֆրոզինոնեի» հետ:
17-ամյա Տոտտի կրտսերը Իտալիայի առաջնությունում կխաղա «Ֆրոզինոնեի» երիտասարդական թիմում՝ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների կազմում։
Ֆրանչեսկո Տոտտին «Ռոմայում» խաղացել է 1993-ից 2017 թվականներին՝ նա իր ողջ կարիերան անցկացրել է նույն թիմում։