«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը բարձր է գնահատել իր սաների խաղը Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ խաղում (2:1).
«Ես գոհ եմ խաղից, բայց մենք պետք է դա ցույց տանք յուրաքանչյուր խաղում։ Կրկին, ամեն ինչ սկսվում է ոգուց: Ես թիմ ունեմ, և մենք պետք է օգտագործենք բոլոր խաղացողներին։
Պետք չէ նշել Մագուայրին և Ռոնալդուին. նրանք հիանալի խաղացողներ են և շուտով կխաղան իրենց դերը: Մենք ճիշտ խաղացողներ ունենք, ես դրանում համոզված եմ: Բայց տրանսֆերային պատուհանը դեռ փակված չէ, և մենք պետք է նկատի ունենանք ոչ միայն քանակի, այլև խաղացողների որակի մասին»,- Տեն Հագին է մեջբերում է Sky Sports-ը։
16-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն բացեց խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը մեծացրել է հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Խաղի 82-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը։
«Մանչեսթեր Յունայթեդը» այս հաղթանակի շնորհիվ վաստակեց 3 միավոր և կարողացավ մրցաշարային աղյուսակի վերջին տեղից բարձրանալ 14-րդ հորիզոնական։ Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» կխաղա «Սաութհեմփթոնի» հետ։