Փաշիկ Ալավերդյանն կշարունակի գլխավորել ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը։ 70-ամյա մասնագետը VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավարության հետ քննարկման արդյունքում։
«Հնարավոր է, փոփոխություններ լինեն հավաքականների մարզչական կազմերում։ Առայժմ չեմ կարող որևէ հստակ բան հստակ։ Եթե իմ սրտով լինի, պահանջներս բավարարվեն՝ կշարունակեմ աշխատել»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը։
Ավելի վաղ Ալավերդյանը հայտնել էր, որ կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։