Ռուսաստանի ներկայացուցիչներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը Փարիզի ATP 100 մրցաշարի զուգախաղի երկրորդ տուրում հաղթանակ են տարել Մարկուս Դանիել (Նոր Զելանդիա)-Ֆիլիպ Օսվալդ (Ավստրիա) զույգին 6:4, 7:5 հաշվով:
Խաղը տևել է 1 ժամ 16 րոպե: Հաղթողների ակտիվում 3 էյս և 3 իրացրած բրեյք կա 11-ից:
Խաչանովի ու Ռուբլյովի հաջորդ մրցակիցները կլինի Մաքսիմո Գոնսալես (Արգենտինա)/Օստին Կրայչեկ (ԱՄՆ) — Ռոհան Բոպանա (Հնդկաստան)/Դենիս Շապովալով (Կանադա) զույգերի հաղթողը:
Հիշեցնենք` երկու թենիսիստներն էլ Փարիզի Մասթերսում պայքարը շարունակում են միայն զուգախաղում: