«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դին Հենդերսոնը կարող է հայտնվել «Քրիսթալ Փելասում»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը մտադիր է լրջորեն մրցակցել «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ՝ 26-ամյա դարպասապահին ձեռք բերելու համար։ Նշվում է, որ այս պահին «արծիվները» տրանսֆերային մրցավազքում առաջ են անցել իրենց մրցակիցներից։
Այս շաբաթ «Քրիսթալ Փելասի» ներկայացուցիչները բանակցություններ կվարեն ինչպես մանկունիանցիների, այնպես էլ անձամբ Հենդերսոնի հետ։ Դարպասապահն անհամբեր սպասում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուն։
2022/2023 մրցաշրջանում Հենդերսոնը վարձավճարով հանդես է եկել «Նոթինգհեմում»։