«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը լուրջ վնասվածք է ստացել։
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դանիացին, որը փոխարինվել էր Անգլիայի գավաթի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեդինգ» (3:1) խաղի 57-րդ րոպեին, կոճի վնասվածք է ստացել Էնդի Քերոլի հարվածից հետո:
Հետազոտությունների նախնական արդյունքները ցույց են տվել, որ Էրիկսենը կկարողանա խաղադաշտ վերադառնալ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին:
Այս մրցաշրջանում Քրիստիանը բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 31 խաղում խփել է 2 գոլ և կատարել 9 արդյունավետ փոխանցում։