Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը սոցիալական ցանցի իր էջերում կիսվել է Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ տեսանյութով:
Հիշեցնենք՝ այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ օգտագործելով հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։
Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է երկու զոհ (մեկ երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։