«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը մեկնաբանել է թիմի հաղթանակը Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի՝ «Օլիմպիակոսի» հետ խաղում (1:0):
«Մենք այնքան լավ չխաղացինք, ինչպես ցանկանում էինք, բայց մրցակիցը եվրոպական լավ թիմ էր, որը սովոր է խաղալ այս տեսակի մրցաշարերում։ Նրանք նույնիսկ ավելի փորձառու են, քան մենք:
Ի վերջո, կարծում եմ, որ մենք էինք, որ ստեղծեցինք լավագույն պահերը, նրանք գոլ խփելու շատ հնարավորություններ չունեին։ Վերջնամասում մի փոքր դժվար էր, բայց մեծ մասամբ մենք վերահսկում էինք խաղը», — Մոյեսի խոսքն է մեջբերել BBC-ն:
4 տուրից հետո «Վեսթ Հեմը» 9 միավորով խմբում առաջին տեղում է։ «Օլիմպիակոսը» 4 միավորով 3-րդ տեղում է։