Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրուն կարիերան հնարավոր է շարունակի Իտալիայի Ա սերիայում։
Calciomercato-ն գրում է, որ ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ Անտոնիո Կոնտեի թիմը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը Ժիրուի միջոցով։ 32-ամյա հարձակվողը դեմ չէ «Չելսիից» հեռանալուն։ Հաղորդվում է, որ «ներաձուրիները» նախատեսում են նաև վարձակալել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչին։
Ավելի վաղ Ժիրուն հայտարարել էր, որ հետաքրքիր կլինի իր համար կարիերան MLS-ում շարունակելու տարբերակը։
Նոր մրցաշրջանում «կապույտների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը ավելի շատ խաղաժամանակ տրամադրում է երիտասարդ հարձակվող Տամմի Աբրահամին, ով չափազանց լավ տպավորություն է թողնում։