«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի գործակալը Canal Sur Radio-ի եթերում նշել է, թե որ ակումբներն են հետաքրքրված իր հաճախորդի ծառայություններով։
24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ալվարո Տորեսը նշել է, որ կա հետաքրքրվածություն Բունդեսլիգայի ակումբների կողմից, սակայն բացահայտ հետաքրքրություն ցուցաբերում է Մադրիդի «Ռեալը»։
«Ակնհայտ է, որ շատ կարևոր ակումբներ են հարցնում նրա (Ռուիսի/խմբ․) մասին։ Նա երեք տարի խաղացել է շատ բարձր մակարդակով։ Այո՛, դա ճիշտ է, որ «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերել»,-ասել է Տորեսը ռադիոկայանի եթերում։
Ֆաբիան Ռուիսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը», «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»։