«Բետիսի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը կարիերան կարող է շարունակել Մառախլապատ Ալբիոնում:
Calciomercato-ի հաղորդմամբ, ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ֆեկիրին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Ինտերը»: Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ., իսկ տրանսֆերային արժեքը կազմում է 25 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 25 խաղում նա դարձել է 3 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բետիսը» 28 խաղից հետո 45 միավորով մրցաշարային աղյուսակում 6-րդն է: