Հոլանդական «Ֆեյենորդը» ժամանակից շուտ նվաճեց Նիդեռլանդների առաջնության չեմպիոնի կոչումը։
Էրեդիվիզիի 32-րդ տուրի խաղում Ռոտերդամի ակումբը 3-0 հաշվով հաղթեց «Գո Ահեդ Իգլսին» և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։ «Ֆեյենորդի» կազմում գոլի հեղինակ դարձան հարձակվողներ Ուսամա Իդրիսսին, Սանտյագո Խիմենեսը և Իգոր Պայշաուն։
Ռոտերդամի թիմը վաստակել է 79 միավոր։ ՊՍՎ-ն հետ է մնում 11 միավորով և, չնայած պահեստային հանդիպմանը, այլևս չի կարողանա հասնել առաջատարին:
«Ֆեյենորդը» նվաճեց իր պատմության մեջ 16-րդ չեմպիոնական տիտղոսը: Վերջին անգամ Ռոտերդամի թիմը հաղթել է Էրեդիվիզիում 2016/2017 մրցաշրջանում։