Թեթև քաշային Թոնի Ֆերգյուսոնը մեկնաբանել է UFC-249 երեկոյի ընթացքում Ջասթին Գեյջիից կրած պարտությունը.
«Քաշային կարգն իմ պարտության հետ կապ չունի: Գեյջին «շան տղա» է: Պետք է իրերն անվանենք իրենց անուններով:
Մենք պատրաստվում էինք Խաբիբի դեմ մենամարտին, իսկ նա հարվածող չէ: Տհաճ դեպքեր լինում են: Ի՞նչ կարող ես անել»,-ասել է Ֆերգյուսոնը:
Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը պարտվել է Գեյջիին 5-րդ ռաունդում: