Խառը մենամարտերի (MMA) բազմակի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոն դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել էր հունվարի 21-ին, տեղեկացնում է Ria Novostin-ն:
44-ամյա մարզիկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, որից հետո նրան տեղափոխել էին Մոսկվայի N52 հիվանդանոց, որտեղ նա ստացել էր անհրաժեշտ բուժումը:
Նշվում է, որ Եմելյանենկոն այժմ իրեն լավ է զգում և բուժումը կարող է տանը շարունակել:
Հիշեցնենք, որ ռուս մարզիկը 46 մենամարտ է անցկացրել MMA-ում և տարել է 39 հաղթանակ:
Նրա վերջին մենամարտը կայացել է 2019 թվականին, երբ Եմլյանենկոն առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Քուինթոն Ջեքսոնին: