«Ֆրայբուրգը» բողոքարկել է Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղի արդյունքը, որում Գերմանիայի գործող չեմպիոնը 4-1 հաշվով հաղթանակ էր տարել։
Խաղի դրվագներից մեկում «Բավարիան» սխալմամբ 12 խաղացողի էր դաշտ դուրս բերել։
Հիմա Գերմանիայի ֆուտբոլային միության (DFB) սպորտային դատարանը պիտի դիտարկի «Ֆրայբուրգի» բողոքն ու որոշում կայացնի։
«Մենք ոչ մեր մեղքով երկընտրանքի առաջ ենք կանգնած։ «Ֆրայբուրգը» չի մասնակցել ու չի ազդել փոխարինման հետ կապված իրադարձությունների վրա։ Այնուամենայնիվ, DFB-ի իրավական և ընթացակարգային կանոնները ստիպում են մեզ քայլեր ձեռնարկել։
Տարբեր մակարդակներում արված ինտենսիվ քննարկումներից ու իրավական փորձագիտություններից հետո «Ֆրայբուրգի» ղեկավարությունը որոշել է բողոքարկել խաղի արդյունքը»,- ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։