Գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կայացել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է D խմբում, որտեղ կմրցի Խորվաթիայի, Ուելսի, Թուրքիայի և Լատվիայի հետ։
Եվրո-2024-ի որակավորման փուլի վիճակահանության ընդհանուր արդյունքները՝
A Խումբ — Իսպանիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Վրաստան, Կիպրոս։
B խումբ — Նիդերլանդներ, Ֆրանսիա, Իռլանդիա, Հունաստան, Ջիբրալթար,
C խումբ — Իտալիա, Անգլիա, Ուկրաինա, Հյուսիսային Մակեդոնիա, Մալթա։
D խումբ — Խորվաթիա, Ուելս, Հայաստան, Թուրքիա, Լատվիա։
E խումբ — Լեհաստան, Չեխիա, Ալբանիա, Ֆարերյան կղզիներ, Մոլդովա։
F խումբ — Բելգիա, Ավստրիա, Շվեդիա, Ադրբեջան, էստոնիա։
G խումբ — Հունգարիա, Սերբիա, Մոնտենեգրո, Բուլղարիա, Լիտվա։
H խումբ — Դանիա, Ֆիլանդիա, Սլովենիա, Ղազախստան, Հյուսիսային Իռլանդիա, Սան Մարինո։
I խումբ — Շվեյցարիա, Իսրայել, Ռումինիա, Կոսովո, , Անդորրա, Բելառուս։
J խումբ — Պորտուգալիա, Բոսնիա և Հերցեգովինա, Իսլանդիա, Սլովակիա, Լյուքսեմբուրգ
14։25․ Վիճակահանությունը մեկնարկում է․
14։20․ Հատուկ պատրաստված տեսանյութով ներկայացվեցին Եվրոպայի առաջնությոնն ընդունող 10 քաղաքները՝ Համբուրգ, Քյոլն, Մյունխեն, Շտուտգարտ, Դորտմունդ, Լայպցիգ, Դյուսելդորֆ, Ֆրանկֆուրտ, Գելսենկիրխեն, Բեռլին։
14։12․ Վիճակահանության անցկացմանը կօգնեն 4 նախկին ֆուտբոլիստներ, որոնք տարբեր տարիներին հանդես են եկել Եվրո-ի եզրափակիչներում՝ Յուրգեն Կլինսման, Կառլ-Հայնց Ռիդլեն, Ջանլուկա Ձամբրոտան և Դեմետրիո Ալբերտինին։
14:08. Միջոցառումը մեկնարկեց երաժշտական կատարմամբ։ Գերմանացի երգչուհի Լենան, որը 2010 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթի հաղթողն է, կատարեց Looking for Love երգը։
Վիճակահանությանը մասնակցող 53 հավաքականները բաշխվելու են 7 զամբյուղների, որոնք ձևավորվելու են Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության արդյունքների հիման վրա։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է 3-րդ զամբյուղում:
Զամբյուղ 1
Նիդերլանդներ
Խորվաթիա
Իսպանիա
Իտալիա
Դանիա
Պորտուգալիա
Բելգիա
Հունգարիա
Շվեյցարիա
Լեհաստան
Զամբյուղ 2
Ֆրանսիա
Ավստրիա
Չեխիա
Անգլիա
Ուելս
Իսրայել
Բոսնիա և Հերցեգովինա
Սերբիա
Շոտլանդիա
Ֆինլանդիա
Զամբյուղ 3
Ուկրաինա
Իսլանդիա
Նորվեգիա
Սլովենիա
Իռլանդիա
Ալբանիա
Չեռնոգորիա
Ռումինիա
Շվեդիա
Հայաստան
Զամբյուղ 4
Վրաստան
Հունաստան
Թուրքիա
Ղազախստան
Լյուքսեմբուրգ
Ադրբեջան
Կոսովո
Բուլղարիա
Ֆարերյան կղզիներ
Հյուսիսային Մակեդոնիա
Զամբյուղ 5
Սլովակիա
Հյուսիսային Իռլանդիա
Կիպրոս
Բելառուս
Լիտվա
Ջիբրալթար
Էստոնիա
Լատվիա
Մոլդովա
Մալթա
Զամբյուղ 6
Անդորրա
Սան Մարինո
Լիխտենշտեյն
Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնական զբաղեցրած թիմերը կնվաճեն ԵՎՐՈ 2024-ի ուղեգիր։ Մնացած երեք ուղեգրերը կխաղարկվեն Ազգերի լիգայի 2022 թվականի խաղարկության արդյունքում ձևավորված փլեյ-օֆֆ փուլում։
ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի որոշմամբ վիճակահանության արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականները չեն կարող ընդգրկվել նույն խմբում։
Որակավորման փուլի հանդիպումները կանցկացվեն 2023 թվականի մարտ-նոյեմբեր ամիսներին։ Եվրոպայի առաջնությունը կկայանա 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։