«Ռոմայի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտիի հայրը՝ Էնցո Տոտտին մահացել է։ Պատճառը կորոնավիրուսն է։
Կորոնավիրուսի թեստի դրական պատասխանից հետո Էնցոն գտնվում էր հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Մի քանի օր առաջ նախկին ֆուտբոլիստի հայրը սրտի կաթված էր ստացել։
«Ռոման» իր ցավակցությունն է հայտնել Տոտտիների ողջ ընտանիքին տեղի ունեցածի կապակցությամբ։
Էնցո Տոտտին 76 տարեկան էր։
Ciao Enzo ❤️
Il nostro abbraccio va a Fiorella, Francesco, Riccardo e a tutta la famiglia @Totti #ASRoma
— AS Roma (@OfficialASRoma) October 12, 2020