Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նոել լե Գրաեն հայտնել է, որ Լիգա 1-ը կարող է վերսկսվել մայիսի կեսին: Այս մասին տեղեկացնում է L’Equipe:
«Մենք չենք կարող մրցաշրջանն ավարտել հունիսին: Եթե հնարավոր եղավ, կխաղանք մինչև հուլիսի կես: Ամենայն հավանականությամբ առաջնությունը կվերսկսենք մայիսին և մինչև հուլիսի վերջ ավարտին կհասցնենք այն»,- ասել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը:
Հիշեցնենք, որ կորանավիրուսի պանդեմիայի հետևանքով դադարեցված են եվրոպական երկրների գրեթե բոլոր առաջնությունները: Ընթացքի մեջ է միայն Բելառուսի առաջնությունը: