«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ֆրենկի դե Յոնգը հայտարարել է, որ մտադիր չէ այս ամառ հեռանալ կատալոնական ակումբից:
«Ես ինձ լավ եմ զգում «Բարսայում», ինչպես միշտ: Եթե ամեն ինչ ընթանա ըստ ծրագրի, ապա հաջորդ մրցաշրջանում ես կմնամ «Բարսելոնայում»։
Երբեք չես կարող 100%-ով վստահ լինել, բայց ես հավատում եմ, որ հաջորդ մրցաշրջանում ես կլինեմ «Բարսելոնայում», — մեջբերում է դե Յոնգին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Դե Յոնգը Լա Լիգայում անցկացրել է 33 հանդիպում «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ, ինչպես նաև Մյունխենի «Բավարիան»։