Կատալոնական «Բարսելոնան» տրանսֆերային պատուհանի վերջին օրը հայտարարել է մի քանի տեղափոխությունների մասին։
«Բարսելոնայի» կազմը համալրել են պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսն ու պաշտպան Ժոաու Կանսելուն։
Կանսելուն վարձավճարով է տեղափոխվել «Բարսելոնա»՝ «Մանչեսթեր Սիթիից»։ Պորտուգալիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Ակումբը ցանկանում է հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել խաղացողին ներդրած ֆինանսական ջանքերի և «Բարսայի» մարզաշապիկը կրելու պատրաստակամության համար:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 50 մլն եվրո։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը Կանսելուն վարձավճարով անցկացրել է Մյունխենի «Բավարիայում», որի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոնև Բունդեսլիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսը ևս վարձավճարով է տեղափոխվել «Բարսելոնա»:
23-ամյա ֆուտբոլիստի վարձակալության ժամկետը հաշվարկված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։
Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Ժոաո Ֆելիքսն անցկացրել է «Չելսիում»: Անգլիայի Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ։ Նա նաև չորս խաղ ունի Չեմպիոնների լիգայում։ Ֆուտբոլիստը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Նրա պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։