Հայաստանի ազգային հավաքականի և կիպրոսյան «Էնոսիսի» ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը այցելել էր այս օրերին Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուի» ճամբար՝ տեսակցելու նախկին խաղընկերներին։ Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։