NBA-ի մամուլի ծառայությունը հրապարակել է ամսվա լավագույն բասկետբոլիստների անունները։
Արևմտյան կոնֆերենցիայում լավագույնն է ճանաչվել «Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Էնթոնի Դևիսը, ով այս հատվածում միջինը վաստակել է 26,2 միավոր։
Նա օգնել է «Լեյքերսին» տանել 13 հաղթանակ և ավարտել կանոնավոր մրցաշրջանը 7-րդ հորիզոնականում։
Արևելքում լավագույնն է ճանաչվել «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդը։ Նա միջինը վաստակել է 33,3 միավոր, իսկ իր թիմը տարել է 12 հաղթանակ՝ զբաղեցնելով Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: