Լոնդոնի «Արսենալը» մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպաններ Ռիյադ Մահրեզի ու Ռահիմ Ստերլինգի նկատմամբ:
Ըստ Eurosport-ի՝ «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է ձեռք բերել երկու եզրային հարձակվողներին։
Աղբյուրը պնդում է, որ ֆուտբոլիստներից ոչ մեկը հետաքրքրված չէ «Արսենալ» տեղափոխությամբ, որը վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ չի մասնակցի եվրագավաթների:
Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ Ստերլինգը և Մահրեզը «Ատլետիկոյի», «Բարսելոնայի», «Ռեալի», «Յուվենտուսի» և «Ինտերի» դիտակետում են, ապա ֆուտբոլիստներին ձեռք բերելու հավանականությունը գործնականում զրոյի է հավասար: