«Յուվենտուսի» ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել թիմի մարզչական շտաբում կադրային փոփոխություններ կատարելու մասին:
Ինչպես հայտնում է Football Italia-ն ՝ մեջբերելով SportMediaset-ին, թուրինյան ակումբի ղեկավարները որոշել են վերադարձել գլխավոր մարզչի պաշտոնին Մասիմիլիանո Ալեգրիին, ով այս պաշտոնը լքել էր 2019-ի ամռանը:
Հետաքրքիրն այն է, որ Ալեգրիի օգտին ընտրությունը չի փոխվի, եթե նույնիսկ թուրինյան ակումբի ներկայիս մարզիչ Անդրեա Պիրլոյին հաջողվի ընթացիկ Ա Սերիայի ավարտին «Յուվենտուսին» Չեմպիոնների Լիգա դուրս բերել:
Հարկ է հիշեցնել, որ 33 տուրերից հետո «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղում է՝ վաստակած 66 միավորով: