«Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն ՝ «Յուվենտուսը» 27-ամյա նիդերլանդացուն առաջարկել է երկարաժամկետ պայմանագիր ՝ տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձով:
Նշվում է, որ Դեպայի ստացած առաջարկը շատ ավելի լավն է, քան «Բարսելոնայի» ու «Բորուսիայի» առաջարկները, որոնք խաղացողը ստացել էր ավելի վաղ:
Հիշեցնենք, որ Մեմֆիսի գործող պայմանագիրը «Լիոնի» հետ ավարտվում է այս ամռանը, իսկ այս մրցաշրջանում նա 25 հանդիպում է անցկացրել Լիգա 1-ում, որոնցում դարձել է 13 գոլի եւ վեց գոլային փոխանցման հեղինակ: