Ամերիկյան Մինեապոլիսում հոկտեմբերի սկզբին տեղի է ունեցել Twin Cities Marathon-ը:
Մասնակիցներից մեկը` 25-ամյա Թայլեր Մունը, վազքի է դուրս եկել «Հիսուսը փրկում է» գրությամբ շապիկով: Մունի խոսքով, նա ընտրել է այդ արտահայտությունը, որպեսզի ընդգծի իր նվիրվածությունը քրիստոնեությանը:
Մարաթոնի ընթացքում Մունը կորցրել է գիտակցությունը` սրտի կաթված ստանալով:
Վազքի մասնակիցներից մեկը, որը բժշկական կրթություն է ունեցել` Ջեսուս Բուենոն (Jesus Bueno) սկսել է սրտի մերսում կատարել ու արհեստական շնչառություն տալ: Բուենոն Մունի կյանքը մոտ 10 րոպե պահել է, մինչև բժիշկները ժամանել են ու դեֆիբրիլյատորի օգնությամբ վերադարձրել են վազորդի սրտի աշխատանքը:
Այս պահին Մունը շարունակում է վերականգնվել: Նա հայտարարել է, որ շապիկի գրությունը «մարգարեական» է համարում ու մտադիր է մասնակցել 2020 թվականի վազքարշավին: